Մեր մասին

«ՀՕՖ–ի բժշկական շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ–ն հիմնադրվել է 2000թ.։ 1990թ. Հայ Օգնության Ֆոնդը /ՀՕՖ/ նախաձեռնեց մի շարք բժշկական ծրագրեր, որոնց մեջ նախատեսված էր նաև Հայաստանի բժիշկների 3 ամսյա վերապատրաստում ԱՄՆ բժշկական կազմակերպություններում։ Ծրագրի նպատակն էր Հայաստանի բժիշկներին ծանոթացնել արևմտյան բժշկության վերջին նորույթներին, ինչպես նաև կազմակերպման, ֆինանսավորման և կառավարման ժամանակակից հայեցակարգերին։

Հետագայում բժշկական ծրագրով վերապատրաստված բժիշկները միավորվեցին և 2000թ. ստեղծեցին «ՀՕՖ–ի բժշկական շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ–ն։

Նպատակը և խնդիրները

ՀՕՖ–ի բժշկական շրջանավարտների ասոցիացիան /ՀՕՖ ԲՇԱ/ ոչ առևտրային հասարարական կազմակերպություն է, որն ուղղորդված է բարելավելու համանքային առողջապահական համակարգը, ինչպես նաև նպաստելու բժշկագիտության առաջընթացին։

ՀՕՖ ԲՇԱ–ի խնդիրներն են՝

  • միավորել ՀՕՖ բժշկական ծրագրի շրջանավարտներին,
  • տրամադրել գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով մասնագիտական գիտելիքների փոխանակմանը,
  • նպաստել կենսաբժշկության բնագավառի միջազգային չափորոշիչների և փորձի ներդրմանը,
  • համագործակցել մասնագիտական, բարեգործական և միջազգային կազմակերպությունների հետ։

Կառուցվածք

Աննա Շիրինյան
ՀՕՖ ԲՇԱ նախագահ

Էդգար Հովսեփյան
ՀՕՖ ԲՇԱ պատվավոր նախագահ

Արա Բաբլոյան
ՀՕՖ ԲՇԱ փոխնախագահ

Արա Տեր–Գրիգորյան
ՀՕՖ ԲՇԱ փոխնախագահ

Խորհրդի անդամներ

Բելլա Գրիգորյան 
Գևորգ Յաղջյան
Համբարձում Սիմոնյան
Ռուբեն Ֆանարջյան
Սպարտակ Գասպարյան

Ծրագրեր

ՀՕՖ ԲՇԱ–ի ծրագրերում կարևոր տեղ է զբաղեցնում Զալցբուրգի բժշկական սեմինարներին Հայաստանի բժիշկների մասնակցության կազմակերպումը։ 2003թ-ից ՀՕՖ ԲՇԱ–ն, շահելով «Բաց Հասարակության Ինստիտուտի» դրամաշնորհը և հանդիսանալով որպես ԲՀԻ գործընկեր, իրականացնում է «Զալցբուրգյան բժշկական սեմինարներ» ծրագրի ղեկավարումը Հայաստանում:

«Զալցբուրգյան բժշկական սեմինարներ» ծրագիրը հանդիսանում է Բաց բժշկական ինստիտուտի /ԲԲԻ/ նախաձեռնությունը, որի հիմնական նպատակն է կրթել անցումային շրջանի երկրների բժիշկներին՝ խթանելով նրանց մասնագիտական աճին։ 

1994թ–ից Հայաստանի բժիշկները ևս ընդգրկվել են այս ծրագրում՝ մասնակցելով մեկ շաբաթ տևողությամբ, տարբեր մասնագիտությունների գծով սեմինարներին։ Սեմինարների մասնակիցները հնարավորություն են ստանում նաև մեկամսյա վերապատրաստում անցել Ավստրիայի լավագույն բժշկական կենտրոններում։ 

Սեմինարների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև մասնակցության համար այցելեք www.aaf-online.org վեբ կայք։ 

2005թ-ից ՀՕՖ ԲՇԱ–ն, Հայ Օգնության Ֆոնդի ֆինանսավորմամբ իրականացնում է մարզային բժիշկների վերապատրաստման ծրագիր։

Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ մարզային բժիշկներին ձեռք բերելու մասնագիտական նոր գիտելիքներ և հմտություններ, ծանոթանալու համապատասխան մասնագիտական նոր մեթոդների և տեխնոլոգիաների հետ։

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև մասնակցության համար այցելեք՝ www.farfaa-salzburg.am/cme/index.html վեբ կայք։

Կարևոր հղումներ

Կապ

Հասցե:

Հայաստանի Հանրապետություն,
Երևան 0035, Ռուբինյանց 29/3

Հեռախոս:

(+374 10) 24-96-77

Էլ. փոստ:

Հայաստանի Հանրապետություն, Երևան 0035, Ռուբինյանց 29/3